Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Կարմիր ծաղիկ մը գարունի»

«Կարմիր ծաղիկ մը գարունի»
10.10.2015 | 11:07

Ռոք երգիչ, կիթառահար Վահագ Ռաշը շուտով կներկայանա Միսաք Մեծարենցի «Երազի օրեր» բանաստեղծության հիման վրա գրած երգով:
«Երաժշտության հեղինակն է հայրս՝ Աշոտ Ռուշանյանը, երգը գրվել է 1978-ին: Որոշել էի այն չհրապարակել, քանի որ նույն բառերով երգ է գրել Ռոբերտ Ամիրխանյանը («Կարմիր ծաղիկ մը գարունի»): Սակայն մտափոխվեցի և մոտ օրերս կներկայացնեմ ձեր դատին»,- գրել է Վահագն Ռաշը ֆեյսբուքյան իր էջում:
Վահագ Ռաշը ներկայանում է հանգիստ, իմաստալից երգերով: Փորձում է ռոք ոճով ներկայացնել ժողովրդական երգեր: Երգերի զգալի մասը գրված է հայ դասականների խոսքերի հիման վրա: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նախատեսվում է նաև ժողովրդական երգի ռոքային մշակում:

Դիտվել է՝ 2421

Մեկնաբանություններ